Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Այդքան հայտնի և այդքան անհայտ դարչինը

Այդքան հայտնի և այդքան անհայտ դարչինը

Դարչինի պատմությունը: Դարչինն իր անվանումը ստացել է լատիներեն «cinnamon» բառից: Այս բույսի օգտակար հատկությունների մասին մարդկությանը հայտնի է եղել հազարավոր տարիներ առաջ.: Մարդիկ պնդում էին, որ դարչինն իրենց է ուղարկված Աստծո կողմից:

 

Ժամանակին նավաստիներն էին հաճախ դիմում դարչինի օգնությանը` դրանով պայքարելով ծովային հիվանդությունների դեմ: Այսօր արդեն դարչինը մեծ կիրառում ունի կոսմետոլոգիայի, բժշկության, արոմաթերապիայի, խոհարարության մեջ: Ի դեպ, դարչինի մասին առաջին հիշատակումներն, ըստ որոշ աղբյուրների, Ք. Կոլումբոսի օրագրից են` 1492թ: Դարչինի փնտրտուքները նրան հասցրել են Հնդկաստան:

 

16-րդ դարում Ցեյլոնը, որտեղ աճում էր եւ այժմ էլ տարածված է դարչինը` գրավում են պորտուգալացիները: Եվ Ցեյլոնի ղեկավարին պորտուգալացիները ստիպում էին իրենց հասանելիք ամենամյա տուրքերը վճարել ոչ թե ոսկով, այլ դարչինով: Հետագայում դարչինը տարածվել է Ֆրանսիայում, ուր հսկայական պլանտացիաներ էին աճեցվում, եւ Եգիպտոսում, Չինաստանում, Ֆիլիպիններում: Եգիպտացիները դարչինն օգտագործում էին բոլոր ճաշատեսակների, բալզամների մեջ:

 

Բժշկության մեջ նրանք դարչինն օգտագործում էին ոչ միայն փորլուծության` դիարեայի դեպքում, այլեւ տենդի, դողէրոցքի, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքերում: Տարբեր աղբյուրների վկայությամբ, ժամանակին դարչինը օգտագործում էին միայն կայսրերը եւ թագավորները: Այսօր տանտիրուհիները այն օգտագործում են հիմնականում որոշ ճաշատեսակների մեջ` չիմանալով այս բույսի անգնահատելի օգտակարության մասին:

Դարչինի փոշին եւ եթերայուղը

Հսկայածավալ օգտակար հատկություններով է օժտված այս եթերայուղը: Ի դեպ, 50կգ դարչինի եթերայուղ ստանալու համար պահանջվում է 1 տոննա դարչին: Դարչինն օգտակար է արյան շրջանառության եւ նյութափոխանակության կարգավորման համար: Եթերայուղը նաեւ օգտագործում են աղեստամոքսային տրակտի վերականգնման, հարբուխի, մրսածությունների դեմ պայքարելու համար: Գլխապտույտի եւ սրտխառնուքի, ուշագնացության դեպքում օգնում է եթերայուղի բույրը: Դարչինի եթերայուղը շատ օգտակար է թունավոր միջատների կծոցների դեմ, այն հեռացնում է թույնը:

 

Դարչինը օգնում է բերանի տհաճ հոտի վերացմանը: Կանանց մոտ այն կարգավորում է դաշտանային ցիկլը: Լավ միջոց է դեպրեսիայից, տարբեր վախերից ձերբազատվելու համար: Դարչինի եթերայուղը խորհուրդ է տրվում նաեւ բրոնխիտի, լարինգիտի, ռեւմատիզմի, շնչափողի բորբոքման դեպքում, ինչպես նաեւ` օրգանիզմի տոնուսի բարձրացման համար: Դարչինի եթերայուղը գործածում են մաշկային տարբեր` սնկային հիվանդությունների, գորտնուկների, բշտիկացանի դեպքում: Այս եթերայուղը հրաշալի միջոց է աղիքային թուլությունների` ատոնիայի, փորլուծության, մարսողության խանգարումների, փորափքանքների դեմ:

Դարչինը անկրկնելի միջոց է արյան ճնշման բարձրացման դեմ: Արյան բարձր ճնշմամբ տառապում են շատ-շատերը: Դեղերի շուկան ողողված է տարբեր դեղամիջոցներով, որոնցից շատերը նաեւ տարբեր վնասներ են հասցնում օրգանիզմին: Այնինչ, դրա լավագույն միջոցը դարչինն է, որի համեմունքային` մանրացված եւ չորացրած տարբերակները վաճառվում են մթերային գրեթե բոլոր խանութներում: Արյան ճնշումն իջեցնելու համար օրական 1 թեյի գդալի չափով կերեք այն (կարող եք նաեւ 1թ/գ դարչինի համեմունքը բաժանել 4 մասի եւ ուտել օրվա մեջ 4 անգամ): Դարչինը նաեւ կարող եք ուտել կեֆիրով, յոգուրտով, մսի հետ, մածունով: Հետեւողական գործածության դեպքում ճնշումը կկարգավորվի:

Դարչինի եթերայուղը շատ օգտակար է մարմնի մաշկի համար, քանի որ այն լավագույնս կարգավորում է արյան շրջանառությունը: Այն երիտասարդացնում, փափկեցնում է մաշկը, ազատում է ձեզ օրվա հոգնածությունից եւ լարվածությունից: Մարմնի եւ ոտքերի մերսումների ժամանակ մերսման համար նախատեսված յուղի մեջ մի քանի կաթիլ դարչինի յուղ լցրեք: Այն ունի նաեւ հակաբացիլային, հակաբորբոքային, հակասեպտիկ հատկություն: Հաշված րոպեների ընթացքում այն տաքացնում է մարմինը, ոտքերը: Կարող եք նաեւ ավելացնել ժենշենի եւ քնջութի (կունժուտ) եթերայուղերը, որոնք թարմացնում, վերականգնում են մաշկը:

Դարչինը` նիհարեցնող միջոց

Դարչինը ոչ միայն բուժիչ հատկություններ ունի, այլեւ էմոցիոնալ հրաշալի ներգործություն է ունենում մարդու ներքին հոգեվիճակի վրա: Շատերի համար այն վաղուց գտնված միջոց է նիհարելու համար: Հաճելին` օգտակարի հետ: Իհարկե, քաշ գցելու հազարավոր միջոցներ կան, սակայն դրանցից քչերն են իսկապես ազդեցություն ունենում եւ գործածվում: Հեշտ եւ չափազանց օգտակար է դարչինի օգնությամբ նիհարելը:

 

Դարչինն, ի դեպ, հաճախ է հիշատակվում նիհարեցնող դիետաներում, քանի որ այն չափազանց օգտակար է տարբեր օրգանների աշխատանքի համար, եւ հրաշալիորեն մաքրում է օրգանիզմը կուտակված տարբեր շլակներից եւ թունավոր նյութերից: Չմոռանանք նաեւ, որ այն լավագույնս նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, նյութափոխանակությանը: Եվ այսպես. 1 թեյի բաժակի մեջ կեֆիր եք լցնում (ցանկալի է` քիչ յուղայնությամբ), ավելացնում եք կես ճաշի գդալ դարչինի փոշի, կես ճաշի գդալ մանրացված կոճապղպեղ (իմբիր) կամ կոճապղպեղի քամած հյութը, այնուհետեւ ավելացնում եք մեկ պտղունց կարմիր պղպեղ: Խառնում եք բոլորը միասին եւ քնելուց առաջ կամ առավոտյան քաղցած ստամոքսին խմում եք: Հիշեք միայն, որ պետք է բոլոր բաղադրիչները լինեն:

 

Այսպիսով դուք կարագացնեք նյութափոխանակությունը, որն էլ կօգնի ազատվել ավելորդ քաշից, եւ ամենակարեւորը` կառողջացնի ձեր օրգանիզմը: Նաեւ կարող եք օրվա ընթացքում սուրճի մեջ դարչինի համեմունք ավելացնել: Մի քանի շաբաթից ցանկալի արդյունքը ակնհայտ կդառնա: Այս ընթացքում պետք է հետեւել սննդակարգին` հնարավորինս խուսափելով արհեստական եւ յուղային սննդատեսակներից:

Շատ կանայք են դարչինը գործածում դեմքի մաշկի խնամքի համար: Դարչինի եթերայուղի 1 կաթիլ լցրեք ձիթապտղի մաքուր յուղի մեջ, լավ խառնեք եւ քսեք մաքուր դեմքին եւ գլխի, պարանոցի մաշկին: 15-20 րոպե պահելուց հետո լվացեք գլուխը շամպունով, իսկ դեմքը մաքրեք լոսյոնով: Այս դիմակը լավացնում է դեմքի մաշկի գույնը եւ սնուցում է: Իսկ դարչինի եթերայուղով լոգանքներն օգնում են օրգանիզմից ճարպային շերտերի, ցելյուլիտի հեռացմանը:

Մեղրը եւ դարչինը

Այս համադրությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Միայն թե պետք է օգտագործել մաքուր մեղրը, չպաստերիզացված վիճակում: Եթե մեղրի վրա գրված է՝ Row, ուրեմն այն չպաստերիզացված է: Հնդկաստանում եւ Ճապոնիայում արված հետազոտությունների համաձայն՝ մեղրի եւ դարչինի խառնուրդի օգտագործումն օգնում է ստամոքսի փքվածությանը, նպաստում գազերի հեռացմանը: Հյուսիսային Ամերիկայի բնակիչները առավոտյան բերանը ողողում են այս խառնուրդով պատրաստված թուրմով: Օգնում է լնդերի առողջացմանը եւ օրվա ընթացքում լավ հոտ է պարգեւում: 1թ/գ դարչինով եւ 5թ/գ մեղրով պատրաստված խառնուրդը օգնում է ատամնացավին:

- 3ճ/գ մեղրը եւ 1թ/գ դարչինը խառնել եւ քնելուց առաջ քսել դեմքի բշտիկավոր ցանի վրա: Առավոտյան գոլ ջրով լվանալ դեմքը: 2 շաբաթից բշտիկները, նույնիսկ` թարախակալ, կանհետանան:

- 1ճ/գ մեղրը, 2 ճ/գ տաք ջուրը եւ 1 փոքրիկ թ/գ դարչինը խառնել եւ դրանով մաքրել թունավոր միջատների կծած տեղերը: 1-2 րոպեից արդեն ցավը կանհետանա:

- Ստամոքսի թթվայնությունը նվազեցնելու համար ուտելուց առաջ 2ճ/գ մեղր ուտել` վրան դարչինի 1 պտղունց փոշի լցնելով: Այս խառնուրդը օգնում է նաեւ ստամոքսի գրգռվածությանը եւ խոցին: Օգնում է նաեւ լսողությանը եւ տեսողությանը:

- Մրսածության դեպքում 1ճ/գ տաք մեղրը, 1թ/գ դարչինի փոշու 1/4-ը խառնել եւ օրը 3 անգամ կուլ տալ: Օգնում է շնչառությանը եւ քրոնիկ հազին:

- Ճապոնիայի եւ Ավստրալիայի որոշ գիտնականների համոզմամբ՝ օրական 1ճ/գ մեղրից եւ 1թ/գ դարչինի փոշուց պատրաստված խառնուրդը օգնում է ստամոքսի եւ ոսկրերի քաղցկեղի բուժմանը:

- Մեղրով եւ դարչինով պատրաստված թեյը երկարակեցություն է պարգեւում եւ երիտասարդացնում է: 1թ/գ դարչինն ավելացնել 3 թեյի բաժակ եռացրած-սառեցրած ջրի մեջ, եւ ավելացնել 3ճ/գ մեղր: Այս 3 բաժակ թեյը պետք է խմել օրը 4 անգամ` բաժանելով հավասար մասերի: Այս թեյի օգտագործումը նվազեցնում է ինֆարկտի ռիսկը, սնուցում է սրտամկանները, արյան անոթները: Ընդ որում, փորձեք հրաժարվել շաքարից` այն փոխարինելով բնական մեղրով:

- Արտրիտով` հոդերի բորբոքմամբ տառապողներին խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան եւ երեկոյան` քնելուց առաջ, խմել 1 թեյի բաժակ եռացրած ջուրը 2 ճ/գ մեղրով եւ 1 թ/գ դարչինով: Հետեւողական օգտագործումը բուժում է քրոնիկ արտրիտը: Կոպենհագենի ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ երբ բժիշկները արտրիտով տառապող հիվանդներին խորհուրդ են տվել նախաճաշից առաջ ուտել 1ճ/գ մեղրը 0,5 թ/գ դարչինի հետ, մեկ շաբաթ անց 200-ից 73 հիվանդների մոտ ցավը լրիվ անցել է, իսկ 1 ամսվա ընթացքում հիվանդներից շատերը, որոնք ընդհանրապես չեն կարողացել քայլել` սկսել են քայլել` առանց որեւէ ցավ զգալու:

- 2ճ/գ մեղրը խառնել 3թ/գ դարչինի հետ եւ ավելացնել 2 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ: Բաժանել 3 մասի եւ խմել օրը 3 անգամ: Կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի քանակությունը: Մի մոռացեք, որ մեղրը եւ դարչինը բարձրացնում են նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը, պաշտպանում են բազմաթիվ վիրուսներից: Այս խառնուրդը նաեւ օգտագործվում է միզապարկի բորբոքումների դեպքում: Դրա համար պետք է 2 ճ/գ դարչինը խառնել 1 թ/գ մեղրի հետ եւ բացել այն 1 թեյի բաժակ եռացրած եւ փոքր-ինչ սառեցրած ջրի մեջ: Խմել անոթի ստամոքսին:

- Մազաթափության դեպքում գոլորշու վրա տաքացված ձիթապտղի յուղի մեջ ավելացնել 1ճ/գ մեղր եւ 1թ/գ դարչին, խառնել եւ քսել մազարմատներին: Պահել 15 րոպե: Նույնիսկ 5 րոպե պահելը բավարար է արդյունքը տեսնելու համար: Կրկնել շաբաթը 2 անգամ:

- Հավասար քանակությամբ մեղրի եւ դարչինի խառնուրդը լավագույնս օգնում է մաշկային հիվանդություններին` էկզեմային, սնկային հիվանդություններին, եւ այլն: Խառնուրդը պետք է քսել հիվանդ հատվածներին:

- Եվս մեկ հրաշալի միջոց նիհարելու համար: Վերցնել 0,5 թ/գ դարչինը եւ 1-2 թ/գ մեղրը: 1 թեյի բաժակ ջուրը եռացնել: Ավելացնել դարչինը եւ պահել 1-2 ժամ, որպեսզի սառչի: Սառչելուց հետո ավելացնել մեղրը: Եռացրած ջրի բարձր ջերմաստիճանը վնասում է մեղրի օգտակար հատկություններին, այդ պատճառով մեղրը ջրի եւ դարչինի խառնուրդին պետք է ավելացնել սառած վիճակում: Ստացված խառնուրդի կեսը խմել քնելուց առաջ, մյուս կեսը պահել սառնարանում` փակ վիճակում, եւ խմել առավոտյան` սոված ստամոքսին: Այս խառնուրդին ոչինչ պետք չէ ավելացնել: Հավասարաչափ նիհարում եք եւ բուժում ձեր օրգանիզմը: Արդյունքը մի քանի շաբաթից ակնհայտ է դառնում: Մաքրվում է օրգանիզմը, կարգավորվում է տարբեր օրգանների աշխատանքը, եւ նիհարում եք:

Հակացուցված է

Դարչինը հակացուցված է հատկապես մեծ քանակությամբ օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն տարբեր տեսակի ներքին արյունահոսություններ: Հղի կանանց եւս խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել, քանի որ դարչինին բնորոշ է արգանդի կրճատումը: Նաեւ խորհուրդ չի տրվում շատ օգտագործել այն մարդկանց, ովքեր այս համեմունք-բույսի օգտագործումից վատ են զգում, կամ ալերգիկ դրսեւորումներ են ունենում:

Դարչինի հրաշագործություններին մենք դեռ կանդրադառնանք մեր շարքում: Առայժմ այսքանը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. feelgood.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ